Թեթև աղցան ծաղկակաղամբով, լոլիկով և արտասովոր սոուսով
Բաղադրիչներ
1. Ծաղկակաղամբ – 1 կգ
2. Լոլիկ – 2 հատ
3. Սոխ – 1 հատ
Սոուսի համար՝
1. Թթվասեր – 150 գ
2. Մանանեխ – 1 թ/գ
3. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ծաղկակաղամբը մանրացնել, լցնել եռացող ջրի մեջ, եփել 3-4 րոպե: Այնուհետև քամել և սառեցնել:
2. Պատրաստել սոուսը՝ խառնելով անհրաժեշտ բոլոր բաղադրիչները:
3. Լոլիկը կտրատել, սոխը բարակ շերտատել:
4. Խառնել բոլոր բաղադրիչները, լցնել սոուսը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը