Բաժիններ՝

Դասական չեբուրեկի՝ մսով

Բաղադրիչներ
Խմորի համար՝

1. Ալյուր – 300 գ

2. Աղ – 2/3 թ/գ

3. Շաքարավազ – 1/3 թ/գ

4. Ջուր – 50 մլ

5. Բուսայուղ – 40 մլ

Միջուկի համար՝

1. Ֆարշ (խոզի միս, տավարի միս) – 300 գ

2. Սոխ – 150 գ

3. Ջուր – 100 մլ

4. Աղ և սև պղպեղ

5. Կանաչի

Պատրաստման եղանակը

1. Նախ պատրաստել խմորը, խորը թասի մեջ լցնել ալյուրը, ավելացնել աղ և շաքարավազ:

2. Ավելացնել ջուր և բուսայուղ:

3. Խմոր հունցել: Գունդ ձևավորել, փաթաթել թաղանթի մեջ և 30 րոպե թողնել սենյակային ջերմաստիճանում:

4. Սոխը մանր կտրատել:

5. Ավելացնել ֆարշը, մանրացրած կանաչին, աղ և պղպեղ ցանել: Հետո ավելացնել ջուրը և խառնել: Այն պետք է նմանվի պինդ թթվասերի:

6. Խմորը բաժանել 8-9 հավասար բաժինների: Օղակաձև բացել խմորը:

7. Խմորի կեսին տեղավորել 1/2 ճ/գ միջուկ:

8. Միջուկը ծածկել խմորի մյուս կեսով և լավ ամրացնել եզրերը պատառաքաղով:

9. Խորը տապակի մեջ բուսայուղ լցնել և չեբուրեկները տապակել 2 կողմից: Մի կողմը պետք է տապակել մոտ 3-5 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս