Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 93 նոր դեպք

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 93 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 728-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 1 նոր դեպք է գրանցվել, մահացածների թիվը 4506 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1097 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5603-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 66 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216489, փաստացի բուժվողներինը՝ 2636: Մեկ օրում արվել է 3631 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 171 097 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս