«Ձեր ապարատն ա մաշված, ես մաշված չեմ»․ համակարգը չէր ճանաչում Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը
«Արդեն ցրել են ինձ․․․ Ուրեմն ես արդեն չկամ․․․»,- ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 9/21 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում այսպես արձագանքեց, երբ համակարգը չճանաչեց իր մատնահետքը։
Հերթով բոլոր մատները դնելուց հետո, երբ համակարգը էլի շարունակում էր չճանաչել Գասպարյանի մատնահետքերը, նախկին ոստիկանապետն ասաց․ «անհայտ կորած եմ, էլի»։
Իսկ աշխատակցի արձագանքին, թե մաշված է ուղղակի, Վլադիրմիր Գասպարյանը պատասխանեց․
«Ձեր ապարատն ա մաշված, ես մաշված չեմ․․․»։
Մանրամասները՝ Հրապարակի տեսանյութում