Սուրենավանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղայի առողջական վիճակում քիչ, բայց դրական տեղաշարժ կա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը: