«Իր թաթիկներն ու պիղծ բերանը թող հեռու պահի Դաշնակցության դրոշից․ այն պահող կա»․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հողատուն Սիսիանում հիշել է դաշնակցականներին ու սրտի կոկիծով նեղսրտել է, թե ապրիլի 24-ին մեր դաշնակցականները Թուրքիայի դրոշ են այրում։ Սրտին դարդ է եղել Թուրքիայի դրոշ այրելը։ Ուղղակի պետք է հիշել, որ այսօր ՀՀ Դրոշի պետական տոնն է ու ճիշտ այս օրը Ալիեւն ու Էրդողանը Շուշի են ժամանելու, պղծելով այն։ Շուշին, որ թուրքին տրվեց հողատուի մեղքով։

Նա դրանից չի նեղվում, նա նեղվում է, որ Թուրքիայի դրոշն են մերոնք այրում։ Իսկ իր թաթիկներն ու պիղծ բերանը թող հեռու պահի Դաշնակցությա դրոշից։ Այն պահող կա։ Այդ դրոշով հազարավորներն են պայքարել, մարտնչել ու շատերի աճյունները ծածկվել են այդ սուրբ դրոշով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930