Լոլիկից պատրաստված հունական կոտլետներ՝ Ձաձիկի սոուսով
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 500 գ
2. Ալյուր – 220 գ
3. Սոխ – 1 հատ
4. Շաքարավազ – 0.5 թ/գ
5. Աղ – 1 թ/գ
6. Կանաչի (ռեհան, խնկածաղիկ, անանուխ) – ըստ ցանկության
7. Սխտոր – ըստ ցանկության
8. Սև աղացած պղպեղ – ըստ ցանկության
9. Ձիթայուղ – տապակելու համար
Սոուս Ձաձիկի
1. Վարունգ – 1/2 հատ
2. Թթու վարունգ – 1/3 հատ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Թթվասեր – 3/4 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկների վրա դանակով խաչեր անել, վրան եռացրած ջուր լցնել, թողնել մի քանի րոպե:
2. Լոլիկները մաքրել կեղևից:
3. Լոլիկները խորանարդաձև կտրատել, մի փոքր սեղմել, որպեսզի հեռանա ավելորդ ջուրը և լցնել խորը թասի մեջ:
4. Մանրացնել սոխը և սխտորը:
5. Խորը թասի մեջ խառնել լոլիկը, սոխը, սխտորը և կանաչին:
6. Ավելացնել ալյուրը, աղը, շաքարավազը, պղպեղը: Խմոր հունցել:
7. Կոտլետները երկու կողմից տապակել ձիթայուղով:
8. Սոուսի համար մանրացնել վարունգը և սխտորը: Ավելացնել թթվասերը, աղ և պղպեղ ցանել: Մատուցել միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը