Բաժիններ՝

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկի դաշինքի նոր հայեցակարգը, կլիման և Աֆղանստանը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) հարթակներում պաշտոնակիցների հետ կքննարկի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, կիբեռանվտանգությունը, կլիմայի փոփոխության խնդիրները եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Հունիսի 13-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով Բայդենի օգնական Ջեյք Սալիվանը։

«Նա կքննարկի կիբեռտարածության (թեման)՝ որպես ՆԱՏՕ-ի աշխատանքի ավելի ու ավելի կարեւոր չափայնություն: ՆԱՏՕ-ն (գագաթնաժողովին) վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ հավանություն կտա ռազմավարությանը կիբեռանվտանգության բնագավառում,- ասել է նա:- Այդ փաստաթուղթը հրապարակային չի լինի»: Սալիվանը հավելել է, որ Բայդենը նաեւ կքննակի դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, որը պետք է ընդունվի 2022 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

«Վերջին ռազմավարական հայեցակարգը մշակվել է 2010 թվականին»,- նշել է նա: Բացի դրանից, Սալիվանը հայտնել է, որ Բայդենը մտադիր է Բրյուսելում պաշտոնակիցների հետ քննարկել կլիմայի փոփոխման հիմնախնդիրը եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս