Ի վերջո, պետք է հասկանանք՝ մեկ ուժի բացարձակ իշխանություն տալու իրավունք չունենք. Տարոն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները՝ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, այցելել էին Լոռու մարզ:

Ալավերդի քաղաքում Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենց ուժը միակն է, որն ընտրություններում քարոզում է համերաշխություն, միասնականություն: Կարծում են, որ պետք է համախմբել բոլորի ներուժը, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբի պետ Տարոն Սիմոնյանը շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ընդգծեց.

«Մեր հիմնական ռեսուրսը մարդկային ռեսուրսն է, մեր գիտելիքներն են, և մենք իրավունք չունենք լավ ուղեղներին չօգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, հանուն մեր խնդիրների ավելի արդյունավետ լուծման: Մեր պետությունը պետք է տանենք հասունության, գիտելիքի, գրագիտության ճանապարհով:

Չենք կարող մեկս մյուսին վիրավորելով՝ պետությունն առաջ տանել: Այս 4000 տարվա փորձը մեկ կարևոր ճշմարտություն է ապացուցել՝ այլ տարբերակ չկա, քան հայ մարդու ուղեղում առաջացած միտքն ու գիտելիքն ի նպաստ պետության օգտագործելը: Հիմա այն ժամանակն է, որ ի վերջո պետք է հասկանանք՝ սխալ գործելու իրավունք չունենք, մեկ ուժի բացարձակ իշխանություն տալու իրավունք չունենք: Եթե իշխանություն տալիս ենք, ապա միայն  գիտելիքին, գրագիտությանը, բարոյականությանը, ազգային արժեքներին պետք է տանք: Սա է ճանապարհը, որով կարողանալու ենք երաշխավորել այն ապագան, որի մասին խոսում են գրքերում, հեքիաթներում»:

Տեսանյութեր

Լրահոս