Բաժիններ՝

Խնձորով իսպանական պիրոգ

Բաղադրիչներ

1. Խնձոր – 4 հատ

2. Ալյուր – 500 գ

3. Չամիչ – 50 գ

4. Ձու – 4 հատ

5. Դարչին – 1 ճ/գ

6. Կարագ – 250 գ

7. Փխրեցուցիչ – 2 ճ/գ

8. Նարնջի կեղև – 2 հատ

9. Շաքարավազ – 200 գ

10. Կակաո – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Խնձորը շերտատել, վրան լցնել շաքարավազի կեսը, դարչինը, նարնջի կեղևը և չամիչը: Թողնել 20 րոպե:

2. Հարել կարագը մնացած շաքարավազով, աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցները և փխրեցուցիչով ալյուրը: Ձվի սպիտակուցը առանձին հարել:

3. Պատրաստի խմորը զգուշությամբ միացնել հարած սպիտակուցին: Բոլոր բաղադրիչները լավ խառնել, լցել յուղապատ կաղապարի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե:

4. Պատրաստի պիրոգը սառեցնել, զարդարել ըստ ցանկության և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս