Բաժիններ՝

Հավով սպագետի՝ կաթնապանրային սոուսով

Բաղադրիչներ

1. Հավի փափկամիս – 800 գ

2. Կաթ – 350 մլ

3. Սպագետի – 300 գ

4. Հալած պանիր – 250 գ

5. Սխտոր – 4 պճեղ

Պատրաստման եղանակը

1. Մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել և եփել սպագետին: Խորանարդաձև կտրատել հավի փափկամիսը և տապակել տաք տապակի մեջ: Վրան լցնել տաքացրած կաթը և եռացնել:

2. Եռացող կաթին ավելացնել պանիր, սխտոր և աղ: Եփել սոուսը, մինչև պնդանալը: Հետո վերցնել կրակից և ավելացնել սպագետին: Մատուցել՝ վրան լցնելով քերած պանիր, կտրատած կանաչի և սև աղացած պղպեղ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930