 
                        «Զգուշացնեմ, որ էս ֆոնին պաշտոնական քարոզարշավի ժամանակ պատրաստ լինենք վատթարագույն սցենարների»․ Նաիրա Զոհրաբյան
 
                                    Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Երեկ Արտաշատում մի խումբ ագրեսիվ անձինք հարձակվել են ընդամենը իր մասնագիտական գործն անող լրագրողների վրա, սպառնացել, քաշքշել, հեռախոսը լրագրողի ձեռքից առեւանգել։
Իսկ «պալասատի» խալաթով մի կին ապտակել է «Tert»-ի լրագրող Անի Գեւորգյանին։
Հիշեցնեմ, որ քարոզարշավը դեռ չի մեկնարկել։
Զգուշացնեմ, որ էս ֆոնին պաշտոնական քարոզարշավի ժամանակ պատրաստ լինենք վատթարագույն սցենարների»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        