Եվրահանձնաժողովը հակամենաշնորհային հետաքննություն է սկսել Facebook-ի նկատմամբ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հակամենաշնորհային հետաքննություն էԷ սկսել Միացյալ Նահանգների Facebook ընկերության նկատմամբ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը հունիսի 4-ին տարածվել է Բրյուսելում։
«Եվրահանձնաժողովն սկսել է պաշտոնական հակամենաշնորհային հետաքննություն, որպեսզի գնահատի, թե Facebook-ը խախտել է արդյոք Եվրամիության մրցակցության կանոններն՝ օգտագործելով գովազդային տվյալները, որոնք հավաքվում են, մասավորապես, գովազդատուներց, այն բանի համար, որպեսզի նրանց հետ մրցակցի շուկաներում, որտեղ Facebook-ն ակտիվ է»,- նշված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: