Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. ՃՈ
Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի 3 վարորդ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։