Ճապոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել ուղղաթիռի վթարային վայրէջքի պատճառով
Ճպոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ամերիկյան ուղղաթիռի վթարային վայրէջքի պատճառով եւ պահանջել է ապահովել օդուժի թռիչքների անվտանգությունը Ճապոնիայի տարածքի վրա: Հունիսի 3-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։
«Ոչ մի կարգի տվյալներ չկան տուժածների մասին, այդ թվում կղզու բնակչության շրջանում: Մենք հայտարարություն արեցինք ամերիկյան կողմին՝ պահանջելով ապահվել ռազմական օդուժի թռիչքների անվտանգությունը, պարզել միջադեպի պատճառը եւ պատշաճ կերպով կանխել ապագայում նման դեպքերի առաջացումը»,- ասել է նա:
ԱՄՆ-ի UH-1 ուղղաթիռը ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմայի ռազմակայանից վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայի հարավի Ցուկեն կղզում: Ուղղաթիռը ցած է իջել դաշտում՝ բնակելի տներից 120 մետր հեռավորության վար: Անձնակազմի հինգ անդամներից ոչ մեկը չի տուժել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ են դարձել շարժիչի հետ կապված խնդիրները: Տեղի բնակիչները հավաստել են, որ ուղղաթիռը վայրէջքից առաջ թռել է շատ ցածր եւ սաստիկ աղմուկ է արձակել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: