Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 954 մարդ
Վրաստանում հունիսի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 346 հազար 150 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 896 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 329 հազար 516 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 4834: