«Թող գա՝ վեր ընկնի այստեղ՝ տեսախցիկներն ուղիղ միացրեք, Արցախի հարցով 40 րոպեում սատկացնեմ». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը չգիտի՝ հայ ժողովուրդը երբևէ կկարողանա՞ պատմության մեջ մաքրել այն խարանը, որ իրեն ղեկավարել է «թրքաբարո, շնաբարո դուրսպրծուկը», նաև այն խարանը, որ կան հազարավոր մարդիկ, որոնք դեռևս այդ դուրսպրծուկին հավատում են։
«Այն փաստը, որ Նիկոլը մտել է ընտրարշավի մեջ, ինձ հուշում է, որ նա գնացել է վա-բանկ, Ալիևի հետ ունի ստվերային պայմանավորվածություն, և չեմ բացառում, որ այդ ամենն ինչ-որ տեղ արդեն գաղտնի ստորագրված կա։ Ինձ երկար ժամանակ մեղադրում էին նրանում, որ շատ բարդ ու ակադեմիական եմ խոսում, հիմա փորձեմ շատ պարզ ու մատչելի օրինակով բացատրեմ։ Պատկերացրեք ինչ-որ մեկը դուստր ունի, գեղեցիկ, սիրուն մուրազով աղջիկ, ու ինչ-որ մի տականք այդ երեխուն բռնաբարի, ու հետո այդ երեխու հայրը բռնաբարողին քավոր սարքի։ Նիկոլը բռնաբարում է հայկական երկու պետությունները, մեր մուրազները, երազանքները, եթե հունիսի 20-ին նա իրեն հռչակի հաղթող և մարսի դա, ապա հայ ժողովուրդը պատմության մեջ ոչ միայն պետականության, այլև սեփականության գենի իրավունք չունի։ Այսինքն՝ կստացվի, որ իրեն բռնաբարողին բերել է իրեն քավոր»,- ասուլիսի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա, երեկ Նիկոլ Փաշինյանը տղամարդկությունից էր խոսում, հոգեբանության մեջ հայտնի փաստ է՝ երբ ինչ-որ մեկը մի բանից շատ է խոսում, ուրեմն նշանակում է՝ նա դրանից չունի։
Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ մայիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե հրավիրում է բանավեճի, ինքն էլ պատասխանել էր, որ պատրաստ է բանավեճի, սակայն Նիկոլ Փաշինյանը թռել է։
Նրա խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանին մասամբ հաջողվեց ժողովրդին համոզել, թե Արցախը Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են ծախել, ինքն էլ եկավ տեսավ, ապա Սյունիքի, Գեղարքունիքի հարցը նա չի կարող գցել նախկինների ջեբը։
«Եթե Արցախի դավաճանական գործարքը նա փորձում է մեղսագրել նախկիններին, ապա ՀՀ բուն սահմանային հարցը նա չի կարող նրանց վերագրել, դրա համար է փրփուրը բերանին փորձում ցանկացած անբարոյականություն դուրս տալ։ Եթե նրա մեջ ինչ-որ բան դեռ կա, թող գա վեր ընկնի այստեղ, տեսախցիկներն ուղիղ միացրեք, Արցախի հարցով 40 րոպեում սատկացնեմ։ Եթե մենք՝ որպես ժողովուրդ, հասցրել ենք իրավիճակը նրան, որ նա մասնակցում է ընտրություններին, ապա նրան պետք է սատկացնել քվեաթերթիկով։ Եթե մենք չենք կարողացել վերացնել Նիկոլի քաղաքական գոյությունը մինչև հունիսի 20-ը, ապա հունիսի 20-ը վերածում ենք Նիկոլի գնդակահարության գործընթացի, դա Նիկոլի գնդակահարության ֆլեշմոբ պետք է լինի քվեաթերթիկով»,- հավելեց Արմեն Աշոտնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում