Ադրբեջանի խորհրդարանը Շուշիի մասին օրինագիծ է ընդունել

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) մայիսի 31-ի լիագումար նիստում քննարկել և երրորդ ընթերցմամբ ընդունել է «Շուշա (Շուշի-Խմբ.) քաղաքի` Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի մասին» օրինագիծ, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Օրինագիծը, մասնավորապես, ենթադրում է Շուշիում պետական արգելոցի և դրա հետ կապված հատուկ հիմնադրամի ստեղծում:

Փաստաթղթի համաձայն` քաղաքի տարածքում նախապատվություն է տրվելու տրանսպորտի էկոլոգիապես մաքուր տեսակներին:

Տեսանյութեր

Լրահոս