Բաժիններ՝

Հունական աղցանի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Վարունգ – 2 հատ

2. Բուլղարական քաղցր կարմիր պղպեղ – 1 հատ

3. Բուլղարական քաղցր դեղին պղպեղ – 1 հատ

4. Չերրի լոլիկ – 250 գ

5. Կարմիր սոխ – 1/2 հատ

6. Ոչխարի կամ այծի պանիր – 225 գ

7. Կալամատա ձիթապտուղ – 200 գ

8. Սխտոր – 2 պճեղ

9. Չոր օրեգանո – 1 թ/գ

10. Մանանեխ – 1/2 թ/գ

11. Գինու կարմիր քացախ – 60 մլ

12. Ծովի աղ – 1 թ/գ

13. Սև աղացած պղպեղ – 1/2 թ/գ

14. Ձիթայուղ – 125 մլ

Պատրաստման եղանակը

1. Վարունգը կիսել, հեռացնել սերմերը, կտրատել 5-6 մմ շերտերով: Պղպեղները խորանարդաձև կտրատել:

2. Լոլիկները կիսել, սոխը կիսալուսնաձև շերտատել: Բոլոր բաղադրիչները խառնել մեծ թասի մեջ:

3. Սխտորը մանր կտրատել, խառնել օրեգանոյի, մանանեխի, քացախի, աղի և պղպեղի հետ: Այս բաղադրիչները հարել ձեռքի հարիչով, աստիճանաբար ավելացնել ձիթայուղը: Ստացված զանգվածը լցնել աղցանի վրա, խառնել:

4. Պանիրը խորանարդաձև կտրատել: Հանել կալամատայի կորիզները: Պանիրը և կալամատան լցնել աղցանի վրա, խառնել: Թողնել սենյակային ջերմաստիճանում մոտ 30 րոպե և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս