Պայթյուն է տեղի ունեցել Համբուրգի գրասենյակային շենքում
Մայիսի 31-ի առավոտյան մեկ մարդ է տուժել Համբուրգի գրասենյակային շեքում տեղի ունեցած պայթյունից, շենքն զգալի վնասվածքներ է ստացել: Այդ մասին լրագրողներին հայտնել են քաղաքի ոստիկանությունում:
Արտահարգ պատահարը տեղի է ունեցել Բարմբեկի շրջանում: Ինչն է պայթյունի պատճառ ծառայել, առայժմ հայտնի չէ: Մերձակա Համբուրգերշտարսսեն փակ է երթեւեկության համար: Տեղում աշխատում են փրկարարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: