ԵՄ-ն կկատարի Facebook-ի գործունեության հակամենաշնորհային հետաքննություն. FT
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստվում է սկսելու Միացյալ Նահանգների Facebook ընկերության կողմից մրցակցության կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ պաշտոնական հակամենաշնորհային հետաքննություն: Մայիսի 26-ին այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։
Եվրամիության պաշտոնատար անձինք, հրատարակության տվյալներով, արդեն Facebook-ին եւ նրա մրցակիցներին են ուղարկել հարցաթերթիկներ՝ փորձելով պարզել, թե սոցիալական մեդիաների շուկայի համաշխարհային առաջատարներց մեկը խախտում է արդյոք բիզնես-հայտարարությունների զետեղման կանոնները՝ առաջ մղելով անվճար ծառայություններ Marketplace հարթակում 2 միլիարդ օգտատերերի համար: Facebook-ը մինչ օրս Միացյալ Նահանգների միակ խոշոր տեխնոլոգիական ընկերությունն էր, որը խուսափել է Եվրամիության կողմից պաշտոնական հակամենաշնորհային հետաքննությունից:
Բրյուսելն ավելի վաղ խախտումների համար քննել է այնպիսի հսկաների գործունեությունն, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ Apple-ը: Եվրահանձնաժողովը մեկնաբանություններից հրաժարվել է: Facebook-ն առայժմ չի պատասխանել այդ առիթով հարցմանը, տեղեկացնում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: