Բաժիններ՝

Պենտագոնը հույս է հայտնել, որ Սիրիայում ՌԴ-ի ռմբակոծիչներն ապակայունացման չեն հանգեցնի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հույս է հայտնել, որ բոլոր պետությունները, որոնք ներքաշված են սիրիական խնդրի մեջ, կխուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրադրության ապակայունացման հանգեցնել Սիրիայում։

«Համառորեն կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ այնպես գործել Սիրիայում, որպեսզի չնպաստել ապակայունացմանը, անվտանգության բացակայությանը, եւ, ընդհակառակը, ավանդ ներդնել (հակամարտության) խաղաղ քաղաքական ելքի գործում»,-ճեպազրույցում ասել է Քիրբին՝ ի պատասխան ռուսաստանյան Տու-22Մ3 ռմբակոծիչների՝ Սիրիա ժամանելը մեկնաբանելու խնդրանքին, որոնք ունակ են հականավային սպառազինություն կրել:

Քիրբին շարունակել է, որ ինքը «չի ցանկանում հաստատել այլ երկրի զինված ուժերի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունները, քանի որ դա «իրեն անհարմար վիճակի մեջ է դնում»:

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը Սիրիայում կենտրոնացած է բացառապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա:

«Մենք կցանկանայինք, որպեսզի բոլոր գործընկերները, բոլոր կազմակերպությունները, բոլոր պետությունները (…) ներգրավված լինեն այնպես, որպեսզի դա խաղաղ ելքի ու քաղաքական կարգավորման հանգեցնի այդ քաղաքացիական պատերազմում»,-ասել է Քիրբին:

Մայիսի 25-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Սիրիայի «Խմեյմիմի» ռուսաստանյան ռազմակայան են ժամանել Տու-22Մ3 երեք հեռահար ռմբակոծիչներ:

Հաղորդագրության համաձայն, «Միջերկրական ծովի գոտու օդային տարածքի յուրացման վարժական առաջադրանքները կատարելուց հետո հեռահար ռմբակոծիչները մշտական բազավորման կվերադառնան Ռուսաստանի Դաշնության տարածք»,-ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Մայիսի 26-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ինքնաթիռներն առաջին թռիչքներն են կատարել Միջերկրական ծովի ջրատարածքի վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս