Ֆլորիդայում հրշեջ ուղղաթիռ է կործանվել վարժանքների ժամանակ
Առնվազն մեկ մարդ է զոհվել մայիսի 25-ին Լիսբերգ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) օդանավակայանից ոչ հեռու հրշեջ ուղղաթիռի կործանման ժամանակ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության հայտարարությունը։
Վարչության տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի էունեցել մայիսի 25-ի ցերեկը վարժանքների ժամանակ: Ուղղաթիռում եղել է չորս մարդ: Ինչպես տեղեկացրել են Լիսբեգի հրշեջ ծառայությունում, ողջ մնացածներ, հավանաբար, չկան: Շարունակվում են երերեք մարդու որոնումները, որոնք եղել են ուղղաթիռում:
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը եւ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն զբաղվում են պատահարի հետաքննությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: