Բաժիններ՝

Կոնգրեսում կանխատեսում են, որ մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի միջուկային ծախսերը կկազմեն 634 մլրդ դոլար

Միջուկային ուժերը, ներառյալ արդիականացման ծրագրերը, մինչեւ 2030 թվականն ԱՄՆ-ի համար կարժենան 634 միլարդ դոլար: Այս կանխատեսումը բովանդակում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցը։

«Պենտագոնի եւ էներգետիկայի նախարարության՝ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) համար բյուջետային պահանջներին հավանություն տրվելու դեպքում 2021-ից մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակամիջոցում միջուկային ուժեր պահելը կարժենա ամբողջությամբ վերցված 634 միլիարդ դոլար, նշված է տեքստում:- Սույն ծավալի երկու երրորդը կգնա Պենտագոն, ոչ մեծ ծախսեր են կապված սուզանավերի բալիստիկ հրթիռների եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հետ: Էներգետիկայի նախարարության հոդվածների թվում են միջուկային սպառազինությունների լաբորատորիաները եւ զուգընթաց գործունեությունը»:

Կոնգրեսի բյուջետային վարչության 2019 թվականի զեկույցում, որն ընդգրկում էր մինչեւ 2028 թվականն ընկած ժամանակամիջոցը, ընդհանուր ծախսերը գնահատվել են 494 միլիարդ դոլար: Կանխատեսվող ֆինանսավորման ծավալների մեծացումը կապված է, մասնավորապես, միջուկային արդիականացման ծրագրերի հետ:

Մայիսի 25-ին դեմոկրատ սենատորներ Էդվարդ Մարքին եւ Էռլ Բլումենաուերը վերստին ներկայացրել են «Միջուկային ծախսերի նկատմամբ ավելի խելամիտ մոտեցման մասին» օրինագիծը, որը նախատեսում է համապատասխան ֆինանսավորման կրճատում 73 միլիարդ դոլարով: Մասնավորապես, առաջարկվում է միջմայրցամքային բալիստիկ հրթիռների թիվն ավելի քան 400-ից կրճատել մինչեւ 150, իսկ ծավալված մարտագլխիկների քանակը՝1 500-ից մինչեւ 1 000 միավոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս