Բաժիններ՝

Թուրքիան աննախադեպ մասշտաբներով ծովային զորավարժություն է անցկացնում

Թուրքիան իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություն է քանցկացնում Էգեյանի ու Միջերկրականի ջրերում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Denizkurdu 2021» անվանումով ռազմածովային զորավարժությանը մասնակցում է ընդհանուր առմամբ 25 հազարանոց զորակազմ:

Վարժանքներին ընդգրկված է 132 նավ, 10 սուզանավ, 43 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ և 14 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ռազմածովային ուժերի հետ համագործակցում են նաև ցամաքային և օդային ստորաբաժանումները, ինչպես նաև 10 քաղաքացիական կառույցներ և թուրքական Կարմիր մահիկի կազմակերպությունը:

Մայիսի 25-ին մեկնարկված զորավարժությունները կավարտվեն հունիսի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս