ԱՀԿ-ն կանխատեսել է նոր մահացու վիրուսի ի հայտ գալը

Վաղ թե ուշ մարդկությունը կբախվի նոր համավարակի, որն ավելի վտանգավոր է լինելու, քան այժմյանը: Այդ մասին  հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Կհայտնվի մեկ այլ վիրուս, որն ավելի վարակիչ եւ մահացու է լինելու, քան այժմյանը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի 74-րդ նստաշրջանի բացմանը:

Կազմակերպության ղեկավարի կարծիքով, հատկապես վիրուսների դեմ պայքարը ցույց է տալիս, որ պետությունները պետք է միմյանց հետ համագործակցեն, այլ ոչ թե մրցակցեն: «Փաստի հետ կապված մենք կանգնած ենք ընտրության առջեւ. միահամուռ գործել կամ լինել չպաշտպանված»,-եզրափակել է Գեբրեյեսուսը:

Առողջապահության համաշխարհային ասամբլեան մայիսի 24-ից մինչեւ հունիսի 1-ն անցկացվում է վիրտուալ ձեւաչափով: Նրա հիմանական թեման պայքարն է COVID-19-ի համավարակի դեմ եւ նոր գլոբալ արտակարգ իրավիճակների կանխումը առողջապահության բնագավառում: Ասամբլեայի աշխատանքին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած պատվիրակություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս