Էռնեստ Հեմինգուեյի անկեղծ ցիտատը հարբեցողության մասին, որը մենք կհիշենք մեր ամբողջ կյանքում
Ալկոհոլի թեման կարմիր գծով անցնում է Էռնեստ Հեմինգուեյի ամբողջ կյանքով: Գրողն ասում էր, որ «Ինտելիգենտ մարդը ստիպված է երբեմն խմել, որպեսզի դիմանա հիմար մարդկանց հետ շփմանը»: Բայց հենց ալկոհոլային կախվածության պատճառով Հեմոնգուեյը կյանքի մայրամուտին ընկղմվեց խելագարության գիրկը. նա անընդհատ գտնվում էր ընկճախտի և պարանոյայի վիճակում:
Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը դարձել էր հակապատկերը նրա, ինչ նա կար անցյալում. կենսուրախ, էներգիայով լի մարդուց նա վերափոխվել էր փակ և վախեցած հարբեցողի:
1961թ. հուլիսի 2-ին գրողը ինքնասպանություն գործեց իր սիրելի հրացանով՝ չթողնելով ոչ մի գրություն:
«Հարբեցողը բոլորից նողկալին է: Գողը, երբ չի գողանում, մարդ է, խաբեբան չի խաբում իր հարազատներին, մարդասպանը կգա տուն և կլվանա ձեռքերը, բայց հարբեցողը գարշահոտություն է տարածում սեփական անկողնում և այրում է իրեն սպիրտով»,- «Ում մասին է գուժում զանգը»:
Եվ գիտեք, թե ինչն է ամենատխուրը, հարբեցողը շատ անգամ չի գիտակցում իր վիճակը: Նրան թվում է, որ ամեն ինչ նորմալ է: Հարբեցողը երբեմն նույնիսկ չի գիտակցում, որ վնասում է ոչ միայն իրեն, այլ նաև դժոխքի է վերածում նրանց կյանքը, ովքեր ապրում են իր կողքին և փորձում են իրեն օգնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը