Բաժիններ՝

«Մինչև դուք ՖԲ ֊ ում իրար կոկորդ եք կրծում, Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյություն չունի որպես պետություն և հանդիսանում է Ադրբեջանի գաղութը»․ Ռաֆայել Հովհաննիսյան

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ընկերներ։
Ռուսասեր և ամերիկասեր։ Մինչև դուք ՖԲ ֊ ում իրար կոկորդ եք կրծում, քննարկելով թե ում գաղութը պիտի լինի Հայաստանը’ Ռուսաստանի թե Ամերիկայի, Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլևս գոյություն չունի որպես պետություն և հանդիսանում է Ադրբեջանի գաղութը։
Մի պահ իրարից և ձեր քաղաքական նախասիրություններից կտրվեք և ուսումնասիրեք ադրբեջանական մամուլն ու Ֆեյսբուքը։
Շատերը ռուսերեն են գրում, որ հասկանալի լինի նաև ձեզ։
.Армения – нет такой страны.
.Армяне должны быть только в музее.
.Армения бизимдир.
.Зангезур – Азербайджан.
.Что наш верховный главнокомандующий скажет Пашинян будет исполнять.
.Молодец Пашинян ֊ хороший армянин, азербайджанский.
.Когда вернём Иреван, армян оставим. Нам слуги нужны.
“Нам.Слуги.Нужны”.
Լա՞վ ա ամեն ինչ։
Սրանով է ապրում այսօր թշնամին։ Ու ես արդեն սկսում եմ մտածել, որ լինելու է այնպես, ինչպես նրանք զառանցում են։ Լավ մտածեք։ Ինչ եք դուք ուզում այս կյանքից և ինչի համար եք ապրում։
Ու նաև ում ստրուկներն են լինելու ձեր երեխաները։
Ես այլևս ասելու բան չունեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս