Պորտուգալիան կբացի սահմանները եվրոպական երկրների մեծ մասի համար
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/1052447-1.jpg)
Պորտուգալիան մայիսի 17-ից բացելու է սահմանները եվրոպական երկրների մեծ մասի զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է պետական հեռուստառադիոընկերությունը:
Նշվել է, որ սահմանները բացվելու են ԵՄ երկրների, Շենգեն գոտու մեջ մտնող պետությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի համար:
Սահմանափակումները կշարունակեն գործել Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Հնդկաստանի, Կիպրոսի, Խորվաթիայի, Լիտվայի, Նիդերլանդների ու Շվեդիայի համար: