![](/banners/BeFunky-design.jpg)
Կանաչ անձնագիր ունեցողները ՀՀ մուտք կգործեն առանց ՊՇՌ թեստ հանձնելու
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/xazaxstan-odanavakayan2-510x369-1.png)
Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը կանաչ անձնագիրը, այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջից։
«Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ:
Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։