Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը ևս թեկնածություն է առաջադրել նախագահական ընտրություններում
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցել է թեկնածությունը հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նախկին խորհրդական Լարիջանիի թեկնածության գրանցումը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում:
Ավելի վաղ իր թեկնածությունն էր գրանցել նաև Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:
Ըստ գործող օրենքի՝ բոլոր թեկնածությունները 5-10 օրվա ընթացքում պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Խորհրդի թույլատրած թեկնածուների անունները կհրապարակվեն մայիսի 26-27-ը:
Իրանի նախագահական ընտրությունները ծրագրված են հունիսի 18-ին: Գործող նախագահ Հասան Ռոուհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով: