Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել. Երուսաղեմում միացել է օդային տագնապը
Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի բանակի լրատվական ծառայությունից հայտնել են, որ հրթիռներից մեկը որսացել է «երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը:
Հայտնի է դարձել, որ հրթիռների արձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Նա բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պաղեստինի «Համաս» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը մինչև 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արևելյան Երուսաղեմի Ալ-Ակսա և Շեյխ Ջարահ մզկիթների շրջաններից: