Տասնամյակի 10 լավագույն ֆիլմերը ըստ Time-ի վարկածի
Ցուցակում են հայտնվել Լարս Ֆոն Թրիերի, Ալֆոնսո Կուարոնի և այլ հեղինակավոր ռեժիսորների աշխատանքներ:
1. Ինչ որ տեղ/ Где-то (2010)
Ռեժիսորը՝ Սոֆիա Կոպպոլա
Սոֆիա Կոպպոլայի կատակերգական դրաման 2010թ. սեպտեմբերի 11-ին ստացել է «67-րդ Վենետիկի կինոփառատոնի» գլխավոր մրցանակը՝ Ոսկե առյուծը:
Հոլիվուդյան դերասանն ապրում է Շատո Մարմոն հյուրանոցում: Ժամանակ առ ժամանակ նրան այցելության է գալիս իր 11-ամյա աղջիկը, որի մորից նա բաժանված է: Նա աղջկա հետ շատ քիչ ժամանակ է անցկացնում, քանի որ միշտ զբաղված է հարբեցողությամբ և իր խճճված կյանքով: Բայց նա հասկանում է, որ այս ամենն այսպես չպետք է շարունակվի:
2. Մոռացված երազների քարանձավը/ Пещера забытых снов 3D (2010)
Ռեժիսորը՝ Վերներ Հերցոգ
Ռեժիսոր Վերներ Հերցոգի վավերագրական ֆիլմում, որը նկարահանված է 3D տեխնիկայով, պատմվում է ֆրանսիական Շովե քարանձավի մասին, որում հայտնաբերվել է աշխարհի հնագույն քարանձավային որմնանկարը:
3. Մելանխոլիա/ Меланхолия (2011)
Ռեժիսորը՝ Լարս Ֆոն Թրիեր
Ժյուսթինն ու Մայքլը շքեղ հրավերքով նշում են իրենց ամուսնությունը Ժյուստինի քրոջ և փեսայի տանը: Մինչդեռ այդ ընթացքում Մելանխոլիա անունով մոլորակը մոտենում է Երկիր մոլորակին:
4. Կեսգիշերից առաջ/ Перед полуночью (2013)
Ռեժիսորը՝ Ռիչարդ Լինքլեյթեր
Ռիչարդ Լինքլեյթերի այս ֆիլմը «Լուսաբացից առաջ» և «Մայրամուտից» առաջ ֆիլմերիի շարունակությունն է:
«Մայրամուտից» առաջ ֆիլմի իրադարձություններից 9 տարի անց Ջեսսին և Սելինն ամուսնացել են և ունեն երկու երեխա: Ջեսսին փորձում է նաև պահպանել հարաբերությունները իր որդու՝ Հենկի հետ, որը նախկին կնոջ հետ ապրում է Չիկագոյում:
5. Փյունիկ/ Феникс (2014)
Ռեժիսորը՝ Քրիստիան Պետցոլդ
Նելլի Լենցին՝ Հոլոքոստի զոհին, հաջողվել է ողջ մնալ մահակենտրոնացման ճամբարում: Նա վիրավոր է, նրա դեմքն ամբողջությամբ ջախջախված է: Հրեական գործակալության աշխատակցուհի Լենե Վինտերն օգնում է Նելլիին հասնել Բեռլին, որտեղ նա ենթարկվում է պլաստիկ վիրահատության: Ապաքինվելով վիրահատությունից հետո՝ Նելլին սկսում է փնտրել ամուսնուն՝ Յոհանսին:
6. Ջոն Ուիք/ Джон Уик (2014)
Ռեժիսորները՝ Դեյվիդ Լեյտչ և Չադ Ստահելսկի
Նախկին վարձու մարդասպան Ջոն Ուիքն անանուն հիվանդության հետևանքով կորցնում է կնոջը՝ Էլենին: Նրա հետմահու նվերը դառնում է շան ձագ Դեյզին, նամակի հետ միասին, որում նա հույս է հայտնում, որ շունը կօգնի Ջոնին հաղթահարել կորուստը: Ուիքն ամբողջ օրը անցկացնում է շան հետ և վարում է իր՝ 1969 թվականի Ford Mustang Mach 1 մեքենան: Մի օր Ջոնը հանդիպում է ռուսական մաֆիայի երեք գանգստերների…
7. Սելմա/ Сельма (2014)
Ռեժիսորը՝ Ավա Դյուվերնեյ
Ավա Դյուվերնեյի նկարահանած ամերիկյան պատմական ֆիլմը հիմնված է 1965 թվականին ԱՄՆ-ում՝ Սելմայում և Մոնթգոմերիում սևամորթների քաղաքացիական, մասնավորապես, ընտրության իրավունք ստանալու համար շարժման շրջանակներում կատարված իրադարձությունների վրա:
8. Լուսնի լույս/ Лунный свет (2016)
Ռեժիսորը՝ Բարի Ջենքինս
Տղա, պատանի, տղամարդ: Նա ծնվել և ապրում է Մայամիում, որտեղ աշխարհին տիրում են թմրանյութերը և փողը: Նա, հաղթահարելով ամեն ինչ, պետք է ընտրի իր ուղին: Բայց կարո՞ղ է մարդը փոխել ճակատագիրը:
9. Լքված քաղաք Z/ Затерянный город Z (2016)
Ռեժիսորը՝ Ջեյմս Գրեյ
Ֆիլմը պատմում է բրիտանացի հետախույզ Փերսի Ֆոսեթի մասին, որը 20-րդ դարի սկզբին ճանապարհորդում է Ամազոնով և բացահայտում նախկինում անհայտ, զարգացած քաղաքակրթության ապացույցները:
Չնայած գիտական հաստատության ծաղրին, Ֆոսեսն իր հավատարիմ կնոջ, որդու և համհարզի աջակցությամբ վերադառնում է ջունգլիներ և ճշմարտությունն ապացուցելու փորձով 1925 թվականին խորհրդավոր կերպով անհետանում է:
10. Ռոմա/ Рома (2018)
Ռեժիսորը՝ Ալֆոնսո Կուարոն
Սյուժեի հիմքում ընկած է Մեխիկոյի միջին դասի սովորական ընտանիքի կյանքի պատմությունը 1970-ականներին: Ընտանիքի հայրը հազվադեպ է տանը լինում և մայրը 4 երեխաներին դաստիարակում է Հնդկաստանից եկած երկու աղախինների օգնությամբ: Հերոսների կյանքում բեկումնային են դառնում 1971թ. հունիսի 10-ին կաթոլիակ տոնակատարության ժամանակ տեղի ունեցած անկարգությունները, երբ զինվորները կրակ են բացում ցուցարարների վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը