«Ավելի լավ է ունենալ գրագետ թշնամի, քան տգետ ղեկավար քո երկրում». Տիգրան Թորոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:

  • Ստի, կեղծիքի վրա ոչինչ հնարավոր չէ կառուցել, այս իշխանությունը լուրջ վտանգ է Հայաստանի պետականության համար:
  • Իրականում իշխանություն՝ պետության առումով, գոյություն չունի, իշխանության ներկայացուցիչները լուծում են առօրյա հարցեր՝ անձնական նպատակներից ելնելով:
  • Ավելի լավ է ունենալ գրագետ թշնամի, քան՝ տգետ ղեկավար քո երկրում:
  • Այն, ինչ Հայաստանում են անում այսօր իշխանությունները, շատ ավելի վատ է, քան Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքը:
  • Մեր երկրում կա մեկ մարդու քաջնազարություն, չկա իշխանություն:
  • Երկրին պետք են մասնագետներ, որոնք սիրում են հայրենիքը և պատրաստ են օր ու գիշեր աշխատել:
  • Տգետ, ստախոս, աճպարարություններով զբաղվող մարդիկ ուրիշ բան չեն կարող անել, քան երկիրը մատնել անտերության»:
  • Մարդիկ պետք է հասկանան, որ այս պատերազմը համեմատության որևէ եզր չունի Սարդարապատի հետ, ինչպես փորձում են համեմատել ոմանք:
  • Ալիևը ժամանակ էր ձգում. երևի հույս ուներ, որ Հայաստանում կհայտնվի մեկը, որն իր տգիտության  շնորհիվ  կհանգեցնի այն արդյունքին, ինչ ունենք այսօր:
  • Մենք մի սպասելիք ունենք՝ ընտրությունները և այս իշխանությունների հեռացումը. մարդիկ պետք է ընկալեն, որ այս իշխանությունները որևէ օգտակար բան չեն կարող անել:
  • Այս ընտրություններն ունեն բացառիկ նշանակություն, ես հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, որ Հայաստանի ճակատագիրը կախված է իրենց քվեարկությունից, որ այս մղձավանջը պետք է ավարտվի:
  • Ադրբեջանը 3 անգամ փորձել է զենքով լուծել Արցախի հարցը 92-94 թվականների պատերազմի ժամանակ, և բոլորին է հայտնի, թե ինչ եղավ՝ պարտվեց: 2016-ի կարճատև պատերազմում հաջողության չհասավ: Միայն վերջին պատերազմում հասավ հաջողության: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, փաստորեն, ստացվում է, որ նախկինների գողանալու ժամանակ հաղթում էին, իսկ երբ, ինչպես ինքն է ասում՝ չէին գողանում, պարտվեցի՞ն:
  • Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Ես սկսում եմ զրոյական կետից»: Դա նշանակում է՝ կործանել անցած ճանապարհը: Նա, ով հաշվի չի առնում անցյալը և չի տեսնում ապագան՝ դատապարտված է կործանման:

Տեսանյութեր

Լրահոս