Բաժիններ՝

«Համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն 1/3-ը պետք է պատվաստվի». Նարեկ Զեյնալյան

Խորհրդարանում այսօր իմքայլական որոշ պատգամավորներ պատվաստվեցին:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ պատվաստումն իրականացվում է՝ ըստ ընթացակարգի:

«18-54 տարեկան անձինք, ովքեր չունեն խրոնիկական հիվանդություն, իրենց ցուցված է պատվաստվել «Աստրազենեկայով», իսկ ովքեր ունեն խրոնիկական հիվանդություն և 55 տարեկանից բարձր են՝ «Աստրազենեկայով» կամ «Սպուտնիկ V»  ով, ըստ ցանկության: ԱԺ աշխատակազմից ով որ ցանկություն է հայտնել պատվաստվել, պատվաստվում են՝ ըստ ընթացակարգի»,- նշեց Նարեկ Զեյնալյանը:

Նա նշեց, որ անձամբ պատվաստվելու է «Աստրազենկայով»:

Միաժամանակ նա ընդգծեց, որ պատվաստումը պարտադրված չէ որևէ տեղ ու որևէ մեկին, պատվաստումն իրականացվում է ըստ ցանկության:

«Այս ամենը նորություն է, և մարդիկ վախենում են, նման մոտեցումներով փորձում ենք մարդկանց մոտ վստահությունը բարձրացնենք այս հարցում: Համընդհանուր իմունիտետ ձեռք բերելու համար բնակչության առնվազն 1/3-ը պետք է պատվաստվի»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս