Բաժիններ՝

ԱՀԿ-ն Sputnik V- ի անվտանգության վերաբերյալ գնահատականը կտա ամռանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է ռուսական Sputnik V պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ իր գնահատականը տալ հունիսի վերջին կամ հուլիսին: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՀԿ փորձագետ Մարիանգելա Սիմաոն:

«Մեր թիմը վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն Ռուսաստանում է և գնահատում է կլինիկական փորձարկումները: Եվ մայիսի 10-ից մինչև հունիսի առաջին շաբաթը մենք կսկսենք ստուգել արտադրությունը », – ասել է նա:

Ակնկալվում է, որ փորձագիտական խումբը կկարողանա գնահատել պատվաստանյութը հունիսի վերջին, բայց առավել հավանական է՝ հուլիսին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս