Բաժիններ՝

ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի կառավարության միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր

Եվրասիական տնտեսական միության և Ուզբեկստանի կառավարության միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր: Տեսակամրջի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Իհարկե, նշանակալի իրադարձություն էր փոխգործակցության հուշագրի ստորագրումը ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի կառավարության միջև, ինչպես նաև այդ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար 2021-2023 թթ. ծրագիրը»,- ասաց Մալկինան:

ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնականը նշեց, որ հուշագիրը ենթադրում է համագործակցություն առևտրային քաղաքականության, մաքսային-տեխնիկական կարգավորման, սպառողների իրավունքների պաշտպանության հարցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս