Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին աշխատանքային այցով կժամանի Երևան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կիրականացնի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- հայտնել է Զախարովան:
Դեռևս հայտնի չէ, թե Հայաստան այցի շրջանակում հանդիպումների ինչ օրակարգ կունենա Լավրովը: