Բաժիններ՝

COVID-19-ի «հնդկական» շտամը հայտնաբերվել է Չինաստանի մի շարք քաղաքներում

ՉԺՀ-ի առողջապահական մարմինները COVID-19 կորոնավիրուսի «հնդկական» շտամ են գրանցել Չինաստանի մի շարք քաղաքներում:

Այդ մասին ապրիլի 29-ին հաղորդել է CGTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր համաճարակաբան Ու Ցզունյուին:

Նա նշել է, որ, չնայած համավարակի սկզբից հայտնաբերված COVID-19-ի մուտացիաներին, ՉԺՀ-ի իշխանությունները կարող են արգելափակել այդ վիրուսի տարբեր շտամների փոխանցումը:

Ու Ցզունյուն նաեւ նշել է կանխարգելիչ միջոցառումները պահպանելու կարեւորությունը՝ առաջիկայում երկրում անցկացվող տոնի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 1-ին:

Մինչդեռ տարածաշրջանային ԶԼՄ-ները հաղորդել են, որ Չինաստանում, ապրիլի 28-ի տվյալներով, օգտագործվել են 243,9 միլիոն չափաբաժնից ավելի COVID-19-ի դեմ պատվաստանյութեր. բացարձակ ցուցանիշներով դա ավելի շատ է, քան աշխարհում որեւէ երկրում, ներառյալ ԱՄՆ-ը, որտեղ օգտագործվել է 234,6 մլն չափաբաժին պատվաստանյութ:

Դրա հետ մեկտեղ ՉԺՀ-ի իշխանությունները պլանավորում են մինչեւ հունիսի վերջը COVID-19-ի դեմ պատվաստել բնակչության 40 տոկոսին, եւ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Չինաստանում պատվաստումների ծավալներն օրական 4,4 միլիոն չափաբաժնից ավելացնել մինչեւ 5 միլիոն, հավելում են ԶԼՄ-ները:

Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը վերջին շաբաթների ընթացքում սաստիկ վատացել է:

Երկրի հիվանդանոցները լեփ-լեցուն են, դրանցում դիտվում է թթվածնի բալոնների անբավարարություն:

Բնակիչներն ստիպված են օգնության սպասել հիվանդանոցների մերձակայքում գտնվող փողոցներում, շտապ օգնության ավտոմեքենաների մեջ, իսկ ոմանք ստիպված են պառկել ինքնաշեն ննջավայրերում:

Այս տարի ավելի վաղ հաղորդվել էր երկրում կորոնավիրուսի հատկապես վտանգավոր «հնդկական» շտամի հայտնաբերման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս