Ռուսաստանը բժշկական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Հնդկաստան
Ռուսաստանն առաջիկա օրերին արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) շտապ չվերթով բուժօգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Հնդկաստան՝ կորոնավիրուսի հակազդելու համար: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից որոշում է ընդունվել՝ Ռուսաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամության և առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերության ոգով և նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացության կտրուկ աճի դեմ պայքարի նպատակներով Ռուսաստանի ԱԻՆ-ի շտապ չվերթով Հնդկաստան ուղարկել բուժօգնության խոշոր խմբաքանակ, ներառյալ թթվածնային խտարարներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր և դեղամիջոցներ»,-ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այնտեղ նշվում է, որ «վերը նշված օգնության առաքումը պլանավորված է առաջիկա օրերին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: