ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 8053 դեպք են հայտնաբերել մեկ օրում՝ նվազագույնը յոթ ամսվա ընթացքում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 053-ով: Դա նվազագույնն է անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից ի վեր, հետեւում է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից։
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,17 տոկոս:
Ընդհանուր առմամբ, շտաբի տեղեկատվությամբ՝ երկրում վարակվել է 4 779 425 մարդ: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, նվազել է մինչեւ 267 767, հետեւում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 392-ով՝ մեկ օր առաջվա 356-ի դիմաց՝ մինչեւ 108 980:
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,28 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսիրց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 8 039-ով՝ մինչեւ 4 402 678:
Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 92,1 տոկոսի մակարդակում:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թվը մեկ օրում ավելացել է 2 098-ով՝ մեկ օր առաջվա 2 687-ի դիմաց՝ մինչեւ 1 085 094:
Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել է 0,19 տոկոս:
Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսի պատճառով 58 մահ:
Ընդամենը մայրաքաղաքում մահացել է 18 148 հիվանդացած, հաղորդել է ՏԱՍՍ-ը: