Բացիկներ Երևանից. գեղեցկուհին

Երևանի կոլորիտը միշտ էլ մարդիկ են ապահովել՝ իրենց խարիզմատիկ խառնվածքով և ինտելեկտով: Այսօր կոլորիտի պակաս շատ է զգացվում, որի պատճառը գուցե զարգացող տեխնոլոգիաներն են, կենդանի շփումները կրճատող սոցիալական ցանցերը, աշխատանքը՝ օր ու գիշեր, պատերազմը… Բայց անցյալի Երևանի ազատ ոգուց նշույլներ դեռ պահպանվել են, որոնց կարելի է հանդիպել փողոցում, սրճարանում, Մաշտոցի պողոտայում, որտեղ չքնաղադեմ այս գեղեցկուհին՝ իր արիստոկրատ շարժումներով ծաղիկներ է վաճառում, ու եթե գնեք ծաղիկները, կարժանանաք օդային համբույրի ու ժպիտի, որն ամբողջ կյանքի ընթացքում կդաջվի ձեր մտքում, վստահեցնում եմ:

Լուսանկարը և տեքստը՝ Անի Գաբուզյանի

Տեսանյութեր

Լրահոս