ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի՝ կառավարության առաջարկով
ՀՀ Կառավարությունը կդիմի ՀՀ ԱԺ նախագահին՝ Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկով։ Գործադիրը նման որոշում է ընդունել իր այսօրվա նիստում։
ԱԺ արտահերթ նիստը կգումարվի դեկտեմբերի 17-ին, ժամը 12։00-ին։
Օրակարգում ընդգրված են տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում են հիմնականում տնտեսական ոլորտին։