Մեղրիում ու Շուռնուխում ձերբակալություններ են․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ինչպես և կանխատեսել էի, Սյունիքում՝ Մեղրիում ու Շուռնուխում, ձերբակալություններ են։ Սա ոչնչով չի տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից, այն է՝ գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին, որ հետո ազգի հետ ինչ ուզեն, անեն, այս դեպքում՝ կյանքի կոչեն Հայաստանի վերջակետը դնող Մեղրիի միջանցքը։ Ըստ որում՝ կապիտուլյանտը երեկ հրապարակավ հրահանգել էր դա անել ցուցադրաբար, ինչպես օրինակ՝ օսմանցիներն էին հրապարակներում կախաղան հանում հայ ազատագրական պայքարի գործիչներին։ Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդգար Էլբակյանը գրել էր, որ եթե այսօր Սյունիքում լինեն զանգվածային ձերբակալություններ, ապա դրանք լինելու են 1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունների, 1921-1990 թթ. Արցախի և Հայաստանի վերամիավորման համար պայքարողների ձերբակալությունների թուրքական ու ադրբեջանական քաղաքականությունների շարունակությունը։

Տեսանյութեր

Լրահոս