Բաժիններ՝

Վանդալները ոչնչացրել են մոտ 42 միլիոն դոլար արժողությամբ գինու պաշարներ

Տոսկանայում (Իտալիա) վանդալները հարձակվել են գինու մառանի վրա և ոչնչացրել Brunello di Montalcino կարմիր չոր գինու պաշարները, որոնք ստացվել էին 2007-2012թթ. բերքից։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Դեկտեմբերի լույս 3-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են արտադրող Case Basse ընկերության մառան և բացել բոլոր տակառների ծորակները, որոնցում պատրաստվում էր գինին։ Ողջ գինին թափվել է։ Հանցագործներն ուրիշ ոչնչի ձեռք չեն տվել։
Ոստիկանության տվյալներով, ոչնչացել է 80 հազար լիտր գինի։ Մինչդեռ ընկերությունը հայտարարում է 62 հազար լիտրի մասին։ Տակառների տակ, այդուհանդերձ, մնացել է փոքր քանակությամբ գինի։
Նշենք, որ Brunello-ն իտալական ամենաթանկ և ամենահայտնի գինիներից է։ Այս պահին 2006թ. բերքից ստացված Brunello di Montalcino-ի մեկ շիշն արժե 500 եվրո։ 62 հազար լիտրից հնարավոր կլիներ ստանալ 84 հազար շիշ գինի։
Ընկերության սեփականատեր Ջանֆրանկո Սոլդերան տեղի ունեցածը համարել է մաֆիոզական ակտ։ Սակայն չափից դուրս տխրելու պատճառներ չկան, քանի որ Case Basse-ի ողջ ունեցվածքն ապահովագրված էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս