«Վերջապես »Սուպերլիգայի գուրուները դուրս եկան մութ բարից առավոտյան 5-ին՝ հարբած եսասիրությունից և համերաշխության պակասից»․ Լա լիգայի նախագահ
Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը քննադատել է այն ակումբներին, որոնք պատրաստվում են Եվրոպական Սուպերլիգայի մեկնարկին, ինչին ընդդիմանում է ՈւԵՖԱ-ն:
«Վերջապես PowerPoint Super League-ի գուրուները դուրս եկան մութ բարից առավոտյան 5-ին` եսասեր և համերաշխության պակասից հարբած:
ՈւԵՖԱ-ն, Եվրոպական լիգաներն ու Լա Լիգան պատրաստվում են. նրանք պատասխան կստանան»,-գրել է Տեբասը թվիթերում:
Նա թվիթին կցեց ՈՒԵՖԱ-ի հայտարարության սքրինշոթը. «Մենք կանխելու ենք այս ցինիկ նախագիծը: Ամեն ինչի համար պետք է սահմանափակում լինի»:
Երեկ հայտնի դարձավ, որ Սուպերլիգայի ստեղծումն արդեն պաշտոնական է։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենթուսը» և 8 այլ ակումբներ սատարել են Սուպերլիգային, Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ն հրաժարվել են մասնակցելուց:
Սիրարփի Աղաբաբյան