Բաժիններ՝

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում արմատականների օբյեկտներին ի՝ պատասխան հրթիռի արձակման

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ապրիլի լույս 16-ի գիշերը գրոհել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան հրեական պետության կողմը հրթիռի արձակման։

«Ի պատասխան ավելի վաղ երեկոյան Գազայի հատվածից Իսրայելի դեմ արձակված հրթիռի իսրայելական բանակի կործանիչները եւ մարտական ուղղաթիռները հենց նոր հարված հասցրեցին ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, որտեղ զենք է արտադրվում, զեքի մաքսանենգության համար թունելին եւ զինվորական պահակետին»,- ասված է Twitter-ի՝ բանակի էջում զետեղված հաղորդագրության մեջ: Ինչպես ապրիլի 15-ին տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը, պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, ինչը հանգեցրել է օդային տագնապի շչակների գոծելուն Սդերոտ քաղաքում եւ հարակից շրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս