Կրեմլը հայտարարել է որ առաջիկայում հնարավոր չէ կազմակերպել Պուտինի և Բայդենի հանդիպումը
Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել կարճ ժամկետներում, հարցը գտնվում է ուսումնասիրման փուլում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Պեսկովին հարցրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին, որը նախօրյակին ասել է, թե Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել «առաջիկա շաբաթներին»:
Պատասխանելով այն հարցին, թե խոսք կա արդյոք երկկողմ հանդիպման կամ Կլիմայական գագաթնաժողովի մասին, որն անցկացվելու է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պեսկովն ասել է. «Ոչ, երկկողմ հանդիպումն, անշուշտ, չի ստացվի այդքան արագ կազմակերպել, հարցն առաջվա պես գտնվում է վերլուծության փուլում: Սա առաջին: Եվ երկրորդ՝ դե իհարկե, խոսքը, հավանաբար, հաջորդ շաբաթ պլանավորված Կլիմայական գագաթնաժողովի մասին է»:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կլիմայական գագաթնաժողովին ռուսական կողմի մասնակցության հարցը նույնպես գտնվում է քննարկման փուլում:
«Ոչ, առայժմ քննարկվում է, գտնվում է քննարկման փուլում»,-ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ընդունվել է արդյոք համապատասխան որոշում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: