Բաժիններ՝

Ապրիլի 24-ին կիրականացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների հավուր պատշաճ իրականացնելու համար: Այս մասին հայտնեցին Հհ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ ապրիլի 24-ին կիրականացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք և կցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Մասնավորապես՝ ապրիլի 23-ին՝ ժամը 22:30-ին՝ ջահերով երթի ավարտից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը:

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Գերմանիայից հրավիրված դիրիժոր Ալ. Իռադյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Հիշատակի միջոցառումները կամփոփվեն ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս