Բաժիններ՝

Բայդենը հարգել է Աֆղանստանում զոհված ամերիկացի զինվորականների հիշատակը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին հայտարարությունից հետո այցելել է Առլինգտոնի գերեզմանոցի այն հատվածամասը, որտեղ թաղված են Իրաքում եւ Աֆղանստանում զոհված ամերիկացի զինծառայողները։

«Ինձ միշտ ապշեցնում է, թե նչպես են սերնդե-սերունդ կանայք եւ տղամարդիկ պատրաստ տալու կյանքը հանուն իրենց երկրի: (…) Նրանք այն զոհաբերում են հանուն իրենց եղբայրների, քույրերի, մայրերի, հայրերի»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե դժվար է եղել արդյոք նախագահի համար զորքերի դուրսբերման որոշումը: «Ո՛չ: Ինձ համար դա բացարձակապես պարզ է: (…) Մենք մեկնեցինք Աֆղանստան երկու պատճառով. վերջ դնելու («Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխ Ուսամա) բեն Լադենին, ինչպես նաեւ որպեսզի (Աֆղանստանը) դադարի ապաստան լինել (ահաբեկիչների համար):

Հենց ամենասկզբից ես երբեք չեմ կարծել, թե մենք այնտեղ ենք, որպեսզի ինչ-որ կերպ միավորենք (…) Աֆղանստանը»,- պատասխանել է Բայդենը: Ապրիլի 14-ին ավելի վաղ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը կսկսի մայիսի 1-ին եւ այն կավարտի մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս